Անդրաշ Ադորյան (ֆլեյտահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրաշ Ադորյան (այլ կիրառումներ)
Անդրաշ Ադորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1944[1] (80 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] |
Երկիր | Հունգարիա և Դանիա |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և classical flautist |
Գործիքներ | Ֆլեյտա |
Աշխատավայր | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան (1968)[3] |
Անդրաշ Ադորյան (հունգ.՝ Adorján András, սեպտեմբերի 26, 1944[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Դանիա, որտեղ սովորել է ատամնաբուժություն, իսկ այնուհետև իրեն նվիրել է երաժշտությանը։ Սովորել է Ֆրայբուրգի երաժշտության բարձրագույն դպրոցում (Օրել Նիկոլեի մոտ)[4]։
Դարձել է մի շարք երաժշտական մրցանակների, մասնավորապես` Փարիզի ֆլեյտահարների միջազգային մրցույթի Մեծ մրցանակի դափնեկիր (1971)[4][5]։
1987 թվականից` Քյոլնի, 1996 թվականից` Մյունխենի երաժշտության բարձրագույն դպրոցների պրոֆեսոր[5]։ Գերմանիայի ֆլեյտահարների ընկերության նախագահն է։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադորյանի ավելի քան 80 ձայնագրությունների մեջ կան XVIII-XIX դարերի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Ֆրանտիշեկ Բենդան, Յան Նեպոմուկ Հումելը, Ֆրանց Դանցին, Սավերիո Մերկադանտեն, Իգնաց Մոշելեսը, Լյուդվիգ Շպորը և այլք[4]։ Այդ ստեղծագործություններից շատերը Ադորյանի շնորհիվ փրկվել են մոռացությունից։ Միևնույն ժամանակ Ադորյանը կատարում է և XX դարի երաժշտություն (Բոգուսլավ Մարտինու, Սերգեյ Պրոկոֆև)։ Որպես հարգանքի տուրք իրեն Դանիայում հյուրընկալած ընտանիքին, Ադորյանը ձայնագրել է դանիացի կոմպոզիտորներ Յոախիմ Անդերսենի և Կարլ Նիլսենի ստեղծագործությունները։
Հատուկ Ադորյանի համար ստեղծագործած ժամանակակից կոմպոզիտորներից են, մասնավորապես, Էդիսոն Դենիսովը և Ալֆրեդ Շնիտկեն[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրաշ Ադորյանի անուն-ազգանունը իր համար որպես կեղծանուն է ընտրել հունգարացի անվանի շախմատիստ, գրոսմայստեր Անդրաշ Ադորյանը (իսկական ազգանունը` Յոխա)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124535100 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.flutepage.de/deutsch/composer/person.php?id=432&englisch=true
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Artist Biography by "Blue" Gene Tyranny
- ↑ 5,0 5,1 Biography of András Adorján
- ↑ Шахматный теоретик
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Անդրաշ Ադորյանի հետ(չաշխատող հղում)
- Անդրաշ Ադորյանի ձայնագրությունները
|